«Վերածննդի ծառատունկ». ԱԱՏՄ աշխատակիցները ծառեր են տնկել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

«Վերածննդի ծառատունկ». ԱԱՏՄ աշխատակիցները ծառեր են տնկել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում

«Վերածննդի ծառատունկ». ԱԱՏՄ աշխատակիցները ծառեր են տնկել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի միջոցներով՝ ապրիլի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն հարող տարածքում կազմակերպվել է խորհրդանշական ծառատունկ։ Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ և ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի մասնակցությամբ։ Ծառատունկին մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Առնակ Քահանա Հարությունյանի հնչեցրած Տերունական աղոթքով մեկնարկել է «Վերածննդի ծառատունկ»-ը։ Շուրջ 80 դեկորատիվ տնկիներ՝ սոճիներ, հուդայի ծառեր, ուռենիներ, նշենիներ, ձիակասկեր, ոսկեզանգակ, կարմրան, կազակական գիհի որպես վերածնունդի խորհրդանիշ հետայսու կզարդարեն եկեղեցուն հարող բարձունքը:

Թեմայի այլ նորություններ