Վերականգնում, ուժ, նվիրվածություն. Ֆրանսիայի դեսպանը մաղթանքներ է հղել հայ ժողովրդին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերականգնում, ուժ, նվիրվածություն. Ֆրանսիայի դեսպանը մաղթանքներ է հղել հայ ժողովրդին

Վերականգնում, ուժ, նվիրվածություն. Ֆրանսիայի դեսպանը մաղթանքներ է հղել հայ ժողովրդին

Ֆրանսիան, որը վերջերս է ստանձնել Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։ Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

«Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության ողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղել խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային։ Հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, նվիրվածություն» կարգախոսի ներքո։

Թեմայի այլ նորություններ