Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Մայա Սանդուին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Մայա Սանդուին

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Մայա Սանդուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի  առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի տիկին Սանդու,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի տիկին Սանդու, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված դարավոր բարեկամական կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի արդյունավետ համագործակցության զարգացման համար»:

Թեմայի այլ նորություններ