Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների

Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների՝ Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը: 
 
Բժիշկները սեպտեմբերի 20-24 գտնվում են Հայաստանում և կողմերի միջև ստեղծված համագործակցության շրջանակներում այցելել են նաև Վայոց ձորի մարզ՝ բնակիչների անվճար բուժզննման և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների հետ համագործակցելու նպատակով:
 
Խմբում են նաև Կոշան հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պերոմորը, օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանը, ինչպես նաև Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը և սոնոգրաֆիստ Նունե Բաբայանը:
 
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր է գնահատել մարզի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունը, այդ նպատակին ուղղված քայլերը, որոնք արդեն իսկ իրենց արդյունքներն են տալիս, և վստահություն է հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ իր ճանապարհին արձանագրելով նորաներ ձեռքբերումներ:
 
Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկների հետ համագործակցությամբ՝ Ֆրանսիացի մասնագետներն իրականացրել են քաղաքացիների ընդունելություն: Ծրագրի շնորհիվ մարզի ավելի քան 58 բնակիչ հնարավորություն է ստացել անցնել անվճար հետազոտություն և ստանալ մասնագիտական խորհրդատվություն:
 
Նաև բժիշկների նախաձեռնությամբ շտապ վիրահատական միջամտության կարիք ունեցող մեկ բնակիչ հնարավորություն է ստացել իրենց կողմից անվճար վիրահատվել Երևանում:
 
Այցի շրջանակներում Ֆրանսիայից ժամանած բժիշկները Եղեգնաձորի ԲԿ-ին են նվիրել եվրոպական արտադրութան էլեկտրոսրտագրության սարք, որի շնորհիվ կիրականացվեն սրտային հիվանդություն ունեցող հիվանդների որակյալ հետազոտություն, ինչպես նաև առաջին շտապ բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և պարագաներ:
 
Այցը կազմակերպվել է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի համատեղ ջանքերով:

Թեմայի այլ նորություններ