«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում և ղեկավարում, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 ՀՀ դրամը:

Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով վերոնշյալ մասնաճյուղի տնօրեն, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում և փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից վերջիններիս վճարվել են գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Թեմայի այլ նորություններ