Վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև բանկերում ավանդ դրած քաղաքացիներին. Թունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև բանկերում ավանդ դրած քաղաքացիներին. Թունյան

Վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև բանկերում ավանդ դրած քաղաքացիներին. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև այն քաղաքացիներին, որոնք այդ բանկում ավանդներ են դրել:

«Եթե մենք բանկին ստիպում ենք, որ ինքն իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, այդ տոկոսները չպահանջի, հետաձգի, հետո` վաղը-մյուս օր մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք: Երբ այդ ավանդատուն գա բանկից ավանդը հետ վերցնի կամ տոկոսները պահանջի, այդ բանկը պետք է ասի` գնա կառավարությունից կամ Կենտրոնական բանկից քո պատասխանն ուզի: Մենք պարզապես իրավունք չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել` հետաձգի'ր քո վարկերի տոկոսները կամ վճարումները»,-ասաց Թունյանը՝ նշելով, որ այդ ամենը պետք է լինի համագործակցային:

Պատգամավորի խոսքով՝ պետք է լինի պետություն - վարկառուներ - բանկային համակարգ համագործակցություն և այդ համագործակցությոuնն այս ընթացքում եղել է:

«Եթե տոկոսները արհեստականորեն սահմանափակենք, բերելու է սև շուկայում տոկոսով փողերի տրամադրման տարածմանը ու ունենալու է վատ հետևանքներ»,- ասաց Թունյանը:

Թեմայի այլ նորություններ