Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց` պահանջելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանք հայտնել են, որ նախարարությունը որոշում է կայացրել նրանց տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ, սակայն նրանք խնդրում են ևս 6 ամիս ժամանակ տալ, մինչև անօթեւաններին բնակարաններով ապահովելու ծառայությունների մատուցման նոր մրցույթ կհայտարարվի: Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանում բնակվում է 93 մարդ:

«Մենք խնդրանքով դիմում ենք վարչապետին և սոցապնախարարին, գոնե 6 ամսով երկարաձգեն պայմանագիրը մեր կազմակերպության հետ: Դրանից հետո ամառ է, մի բան կանենք»,-ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ 1 ամիս առաջ են տեղեկացել որոշման մասին և չեն ուզում տեղափոխվել այլ կացարան, իսկ եղած պայմանները իրենց բավարարում են:

Թեմայի այլ նորություններ