Վարչապետը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին, ինչպես որ նախապես հայտարարվել էր իսկ երկուշաբթի կլինի Սյունիքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    26%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին, ինչպես որ նախապես հայտարարվել էր իսկ երկուշաբթի կլինի Սյունիքում

Վարչապետը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին, ինչպես որ նախապես հայտարարվել էր իսկ երկուշաբթի կլինի Սյունիքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 19-ին, կմասնակցի հիշատակի սգո երթին։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից։

«Ինչպես որ նախապես հայտարարվել էր, այդպես էլ լինելու է, վաղը վարչապետը կմասնակցի հիշատակի արարողությանը»,-ասաց խոսնակը։

Հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր կմեկնարկի ժամը 13։00-ին՝ Հանրապետության հրապարակից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը եւ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի։ Խոսքը շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերի մասին է։ Անդրադառնալով հանրության շրջանում առաջացած այն հարցին՝ երկուշաբթին աշխատանքային է լինելու, թե ոչ՝ Մանե Գեւորգյանը նկատեց, որ այդ օրը ոչ աշխատանքային չի հայտարարվել։

«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»,- Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Թեմայի այլ նորություններ