Վարչապետը հայտնել է բուհական ակադեմիական «քաղաք» ստեղծելու գաղափարի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Վարչապետը հայտնել է բուհական ակադեմիական «քաղաք» ստեղծելու գաղափարի մասին

Վարչապետը հայտնել է բուհական ակադեմիական «քաղաք» ստեղծելու գաղափարի մասին

Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կրթական բարեփոխումներին: Նա նշեց, որ կբարձրանա այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կանցնեն որակավորման գործընթաց: Մայիսից դիմումներն ընդունվելու են, մինչև նոյեմբեր ատեստավորման գործընթացը տեղի է ունենալու և հենց այդ ուսուցիչների աշխատավարձն՝ ըստ հավաքած միավորների, 30-50 տոկոսով կավելանա:

«Առաջիկայում կընդունենք համապատասխան որոշում, որով որակավորումն անցած ուսուցիչները հետագայում էլ իրենց աշխատանքի ընթացքում որոշակի մեխանիզմներով կստանան կրեդիտներ՝ կախված նաև իրենց աշակերտների բերած իրական արդյունքներով, ոչ թե մատյանում կամ օրագրերում դրված գնահատականներով: Նրանք միավորներ կստանան և այդ մեխանիզմով ուսուցչի աշխատավարձն՝ անկախ կառավարության որոշումներից, անընդհատ աճելու է: Աճելու է այն ուսուցչի աշխատավարձը, ով ապացուցել է իր բարձր որակավորումը: Այն ուսուցիչներին, ովքեր բարձր որակավորումը չեն կարողանալու ապահովեն, այդ ուսուցիչներին կամ կօգնենք, որ իրենք այդ մասնագիտական պատրաստությունը բարձրացնեն, կամ էլ կօգնենք, որ վերաորակավորվեն և այլ աշխատաքնի անցնեն»,- ասաց վարչապետը:

Նա անդրադարձավ նաև տասնյակ տարիներով չլուծվող խնդրին՝ հեռավոր գյուղերի ուսումնառությանը: Կադրերի պակասի առումով արդեն ներդրվում է հեռավար ուսուցման ծրագիրը, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները հեռավար կերպով միավորվում են հեռու դպրոցների հետ ու դաս վարում, ինչն էլ լրացուցիչ աշխատավարձ է բերում:
 

«Մենք մտածում ենք նման հեռավոր գյուղերի դպրոցների կրթական ցիկլը մի քիչ տեղաշարժենք: Նրանց մոտ դասերը մի քիչ ուշ սկսեն և ուշ ավարտվեն, որ, օրինակ, մենք ամառային արձակուրդների ժամանակ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներին գործուղենք: Երևանի ուսուցիչը գնա մեկ ամիս իր ընտանիքով իր հանգիստն անցկացնի այդ գյուղում և նաև մի քանի անգամ էլ կենդանի շփում տեղի ունենա երեխաների հետ, որոնց հեռավար դաս է տալիս»,- ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ բուհերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են և՛ ֆիզիկական ենթակառուցվածքների, և՛ բովանդակության հետ:

«Ունենք այսպիսի գաղափար՝ Երևան քաղաքի առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնոմ, վաճառքի հանենք, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, և այս երեխաները բարեփոխված դպրոցից հնարավորություն կունենան գնալ այդ բարեփոխված բուհական համակարգ»,- ասաց վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ