Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն միջազգային ասպարեզում:

Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների արդիականացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը:

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում:

Համոզված եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը կշարունակի նպաստել ղազախա-հայկական փոխգործակցության զարգացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Այս նշանակալից օրը, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ պետական ​​պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»:

Թեմայի այլ նորություններ