Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահողի կարի արտադրամաս
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահողի կարի արտադրամաս

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահողի կարի արտադրամաս

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում, այցելել է Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։

Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնեց, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին է և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։

Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց կատարեց արտադրամասում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ։

Աննա Հակոբյանին հայտնեցին` Երևանից բերվող հումքով արտադրամասում կարում են համազգեստներ և կենցաղային պարագաներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրի համար։

Վարչապետի տիկնոջը շրջայցի ընթացքում նվիրեցին արտադրամասում կարված պայուսակ:

Աննա Հակոբյանը Շիկահողում հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի և արցախյան ազատամարտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիրներին:

Թեմայի այլ նորություններ