Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    26 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարական առանձնատների մոտ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում էր Սյունիքի մարզում: Ապրիլի 21-ի առավոտյան Սյունիքի մարզի Ագարակ համայնքում մի խումբ քաղաքացիներ թույլ չէին տվել վարչապետի տեղաշարժը՝ վանկարկումներով ու հայհոյախառն արտահայտություններով:

Րոպեներ առաջ Սյունիքից վերադարձող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մտավ Կառավարական ամառանոց: Այստեղ հավաքվածները արդեն ժամեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում և սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք տարբեր վանկարկումներ անելով ձվեր շպրտեցին առանձնատան ուղղությամբ: Այնուհետ քաշքշուկ սկսվեց ներկաների և ոստիկանների միջև:

 

Թեմայի այլ նորություններ