Վարչապետի՝ Արարատի մարզ այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվել. մարզպետարանը հերքում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    26%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետի՝ Արարատի մարզ այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվել. մարզպետարանը հերքում է

Վարչապետի՝ Արարատի մարզ այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվել. մարզպետարանը հերքում է

ՀՀ Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել․

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում: Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ: Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց:
 

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այսօր այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Թեմայի այլ նորություններ