Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի  ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ,

համաձայն 2021 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրա¬պետության Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն աշխարհի ժողովուրդների մի մասնիկն են մեր բնակչության մեջ, իրենց ազգային ինքնության ուրույն վարքը, մշակույթն ու ապրելակերպն են բերել մեր երկիր և դարձել այս երկրի հավատարիմ քաղաքացիները՝ հաղորդակից լինելով մեր դժվարին և ուրախ օրերին:

Պահպանելով և զարգացնելով ձեր լեզուն, ազգային և հոգևոր արժեքներն ու մշակույթը՝ դուք միաժամանակ հարստացնում եք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունը:

Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»:

 

 

Թեմայի այլ նորություններ