Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:

Պատմական խոր արմատներ ունեցող մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

Վստահ եմ, որ կկարողանանք առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ Իրանին:

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները պարտավորեցնում են առավել մեծ ջանքեր գործադրելու երկկողմ ծրագրերի շուտափույթ իրագործման համար:

Համոզված եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունները կօգտագործենք մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների շահերն առաջ մղելու համար:

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ամուր բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված բազմակողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ:

Հանրապետության նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և նրա ընտանիքին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

Թեմայի այլ նորություններ