Վանաձորում կկառուցվի նոր մանկապարտեզ, կհիմնանորոգվեն ճանապարհներ. քաղաքը սահադաշտ կունենա (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վանաձորում կկառուցվի նոր մանկապարտեզ, կհիմնանորոգվեն ճանապարհներ. քաղաքը սահադաշտ կունենա (լուսանկարներ)

Վանաձորում կկառուցվի նոր մանկապարտեզ, կհիմնանորոգվեն ճանապարհներ. քաղաքը սահադաշտ կունենա (լուսանկարներ)

Պետություն համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգին, Աղայան փողոցն ու Վանաձորի թիվ 2 գերեզմանատան գլխավոր ճանապարհը՝ մինչեւ նոր պանթեոն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը. «Ունենք նաեւ թվով 10 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում: Կկառուցվի նաեւ թիվ 8 մանկապարտեզի համար նոր մասնաշենք»:

Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են Սայաթ-Նովայի անվան զբոսայգում, Աղայան եւ գերեզմանատուն տանող ճանապարհների վրա:

Այս ամենից բացի, նախատեսվում է կառուցել նաեւ Վանաձորի տնակային թիվ 8 մանկապարտեզի համար նոր մասնաշենք. «Աշխատանքները կիրականացվեն 2 փուլով: Այս տարի նախատեսվում է հին տնակային մասնաշենքի քանդում, նոր մասնաշենքի հիմքի եւ առաջին հարկի երկաթբետոնե կմախքի կառուցում, մնացած աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի»,- ասաց բաժնի պետը՝ հավելելով, որ կառուցվող նոր մանկապարտեզը նախատեսված կլինի 6 խմբի համար:

Աղայան փողոցը համարվում է Վանաձորի գլխավոր ճանապարհներից մեկը: Այն կենտրոնը կապում է «դիմաց», «Բազում» թաղամասերին ու Գուգարք գյուղին: Նշված ճանապարհով երթեւեկելը ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ երթուղայինների վարորդների համար է գլխացավանք դարձել: Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչեւ տարեվերջ:

Ինչ վերաբերում է Սայաթ-Նովայի անվան զբոսայգուն, ապա այն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, ցանկապատվելու: Տարիներ շարունակ զբոսայգու հետ կապված համայնքը դատական քաշքշուկների մեջ է եղել վարձակալներից մեկի հետ: Դատարանի վճռով վարձակալը վճարել է ունեցած պարտքը, ու հիմնանորոգումը մտել է սուբվենցիոն ծրագիր: Կնորոգվի ճեմուղին, կփոխվեն եզրքարերը, կլինի լուսավորության նոր ու ժամանակակից համակարգ. «Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինի շատրվան:  Բայց որ ամենակարեւորն է՝ հարավային մասում գտնվող ջրավազանը կվերակառուցվի որպես ամֆիթատրոն ու սահադաշտ կծառայի: Տարածքն ամբողջությամբ կցանկապատվի՝ խնամքն ու պահպանությունը ապահովելու համար»:

ՀԺ-ն ոլորտի պատասխանատուից մեկ անգամ էլ հետաքրքրվեց՝ դեռ 2019թ.-ին վարչապետի կողմից խոստացված Վանաձորի մի շարք ճանապարհների հիմնանորոգման ընթացքի մասին, որի մասին օրեր առաջ տեղեկատվություն տարածեց նաեւ ճանապարհային դեպարտամենտը. «Դեռ 2019թ.-ի դեկտեմբերի վերջին, երբ վարչապետի մոտ քննարկվեցին Վանաձորի զարգացման մի քանի կարեւոր ծրագեր, ներկայացվեց ու հաստատվեց նաեւ ճանապարհաշինական մասը: Ըստ դեպարտամենտի հայտարարության՝ առայժմ նախագծային աշխատանքների համար է մրցույթ հայտարարված, որից հետո արդեն կկազմակերպվի գնումների գործընթացն ու աշխատանքների մեկնարկը: Այս տարի մենք կհասցնենք ավարտել նախագծային աշխատանքները, հնարավոր է նաեւ՝ կկարողանանք կազմակերպել գնումների գործընթացը: Ձմեռային սեզոնին աշխատանքներն սկսելը նպատակահարմար չէ»:

Թեմայի այլ նորություններ