«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի հարցազրույցը վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    69%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    49%
    13 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի հարցազրույցը վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ

 «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի հարցազրույցը վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ

«Ես զարմանում եմ, եթե ոչ մի բան չկար, ինչու՞ էր մեկ տարուց ավել կալանավորված։ Բոլորիս համար պարզ է, թե նախկին իշխանությունները ինչեր են արել և ինչպես են կողոպտել երկիրը, դա փաստ է։ Պարոն վարչապետը ելույթ էր ունեցել, որում հստակ անուններով ասել էր, որ նախկինները թալանել են երկիրը։ Թալանել են, դի՛ր դատիր հեղափոխության օրենքով։ Կամ հեղափոխություն է, կամ ոչ»,- interlur.com-ի հետ զրույցում ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում և ինչ կարծիք ունի կառավարման գործող խորհրդարանական մոդելի վերաբերյալ Վազգեն Սիսյլանն ասաց, - «Տեսնում ենք խորհրդարանում ինչ է կատարվում՝ ընդդիմությունը կարծում է թե խաղալիք է, բողոքում է, բոյկոտում է, չի գալիս։ Այ ընկեր, դու այնտեղ աշխատավարձ ես ստանում, դա քո գործն է, գնա, մի քվեարկի։ Գնում են, չեն գնում, կապիկություն են անում, բա քո գործը ո՞ր մեկն է, որ աշխատանքի չես գնում»։

Իսկ ինչ վերաբերվում է օրեցօր աճող նորանոր կուսակցություններին, Վազգեն Սիսլյանն ասաց, - «Արի չխոսենք ամեն օր նոր աճող ինչ-որ բաների մասին, կապրենք կտեսնենք։ Ամոթ էլ է, արդեն քանի կուսակցություն ունենք Հայաստանում, ամեն մեջտեղ եկող մարդ արդեն կուսակցություն է բացում։ Քաղաքական դաշտը դարձել է ապրանք, ում վրա են ծախելու այդ ապրանքը, կրկին ժողովրդի։ Հայաստանում պետք է լինեն երկու-երեք կամ չորս հստակ ուժեր, հստակ գաղափարներով։ Անգամ կոմունիստներն արդեն այն չեն, այնպես որ քաոսն ամեն ձևի է»։

Թեմայի այլ նորություններ