Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ:

Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը:

Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը:

Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել են մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։

Արծարծվել են նաև ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման հնարա­վորությունները և մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգների գնահատման ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հակազդման ստորաբա­ժանման հետ իրականացվող ծրագիրը, Հայաստանի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի վերանայման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի մշակութային քաղաքականության վերանայման շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրումը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Էռնեստո Օտտոնեին շնորհակալություն է հայտնել նաև մասնա­կցության ծրագրի շրջանակում ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ ևս Հայաստանի ու ՅՈՒԵՆՍԿՕ-ի միջև համագործակցությունը կլինի շարունակական:

Թեմայի այլ նորություններ