Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    14 կմ/ժ
  • Արցախ 9°C
    95%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) տնօրեն Ջոն Ալելոյին, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և զբոսաշրջության կոմիտեի այլ աշխատակիցներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներն ու ստանդարտները։

Վահան Քերոբյանը ողջունելով հյուրերին նշել է, որ մեծապես կարևորում է զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և ավելացրել, որ  այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային ստանդարտներին համապատասխան, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և ավելացրել, որ մշակված փորձառությունները հնարավորություն կտան զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին և կնպաստեն զբոսաշրջային այցելությունների աճին։   

Փաստաթուղթը մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի կողմից՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Այն նպաստում է զբոսաշրջային նոր փորձառությունների զարգացմանը՝ հիմնվելով երկրի տարբեր զբոսաշրջային տարածաշրջանների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վրա։

«Հայաստանի օրինակելի փորձառությունները» լավագույնս ներկայացնում են Հայաստանի պատմությունը, բնությունը, ավանդույթները և հանդիսանում  են շուկայական պահանջներին համապատասխան զբոսաշրջային յուրահատուկ փորձառությունների հավաքածու, որոնք ճանապարհորդներին կապում են Հայաստանի մշակութային ժառանգությանը։ Չափանիշները հիմնված են զբոասաշրջության ոլորտում հաստատված միջազգային ստանդարտների և մշակութային ժառանգության ներկայացման լավագույն փորձի վրա՝ համապատասխանեցված հայկական իրականությանը։ Իրականացված աշխատանքի արդյունքում մշակվել են ստանդարտներ և ստեղծվել է գնահատման գործիք, որը փորձարկվել է և ծրագրի ընթացքում բարելավվել։

Հանդիպման ավարտին «Հայաստանի օրինակելի փորձառությունների» փաթեթը փոխանցվեց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեին՝ այն զարգացնելու և հետագայում նաև տնտեսվարողներին գնահատելու համար։

Ինքնատիպ և գրավիչ զբոսաշրջային փորձառություններ առաջարկող բիզնեսները, մշակութային հաստատությունները և հյուրընկալները կկարողանան  հայտ ներկայացնել՝ ընդգրկվելու Հայաստանի օրինակելի փորձառություններ հավաքածուի ցանկում։ Հայտը բավարարելու պարագայում փորձառությունները կխթանվեն Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ աշխարհին ներկայացվելու և այցելուներին դեպի Հայաստան գրավելու նպատակով։ Ցանկում ընդգրկվելու համար յուրաքանչյուր փորձառություն պետք է բավարարի և պահպանի արհեստավարժության բարձր որակական չափանիշներ և արտացոլի Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Ստանդարտները հասանելի կլինեն հանրությանը, և ՀՀ-ում այդ ստանդարտներին համապատասխանող ցանկացած զբոսաշրջային փորձառություն հնարավորություն կունենա մասնակցել ծրագրին։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրականացվելիք աշխատանքների մեջ ներգրավել նաև ՀՀ էՆ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին։

Թեմայի այլ նորություններ