Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության մի շարք հնարավորություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության մի շարք հնարավորություններ

Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է եղել նաև GIZ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերն ու խնդիրները, բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ Հայաստանի համար օգտակար կլինի գերմանական կողմի աջակցությունը, մասնավորապես, թվայնացման և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման, հեռահաղորդակցության, նորարարական տեխնոլոգիաների ներդրման, ոլորտային նախագծերի մշակման և իրականացման հարցում։
 
Իր հերթին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հղում անելով երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին՝ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, պատրաստակամություն է հայտնել հետայսու ջանքեր գործադրել ԲՏԱ նախարարության հետ երկարաժամկետ համագործակցություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վերջինս անդրադարձել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի ոլորտային ուղղություններով իրականացվող ծրագրերին։
 
May be an image of 5 people, people sitting and people standing
 
Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Գերմանիայի հարուստ փորձը Հայաստանի համար կարող է օգտակար լինել էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության, հեռահաղորդակցության, բիզնես միջավայրի զարգացման ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:
 
Նախարարը և դեսպանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:

Թեմայի այլ նորություններ