Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: