Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց առաքելության համար, նշելով, որ համավարակը գլոբալ ողբերգություն է, որը հաղթահարելու միայն մեկ ուղի կա՝ գլոբալ պայքար մղել համավարակի դեմ: «Մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը այդ պայքարում: Այս առումով շատ կարևոր է ձեր օգնությունն ու աջակցությունը,-ասել է նախագահը: -Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին, իմ լավ բարեկամներ, նախագահ Շտայնմայերին և կանցլեր Մերկելին»:

Նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընտանիքների, ընկերների հետ այցելել Հայաստան: «Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում ու պահպանեք Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամությունը»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ Գերմանիան համավարակը համարում է գլոբալ մարտահրավեր, և իրենց թիմն այստեղ է՝ աջակցելու այն հաղթահարելու ջանքերին: Դեսպանի խոսքով՝ այս այցը կնպաստի նաև երկու երկրների միջև բժշկական ոլորտում երկարատև համագործակցության հաստատմանը:

Աղբյուր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ