Ուսուցիչները խճճվել են՝ երգի դասին երգել կարելի՞ է, թե՞ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուսուցիչները խճճվել են՝ երգի դասին երգել կարելի՞ է, թե՞ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուսուցիչները խճճվել են՝ երգի դասին երգել կարելի՞ է, թե՞ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Երկրում համավարակով պայմանավորված՝ ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 14-ին: Դպրոցները մինչ այդ հասցրեցին ստանալ ուղեցույցներ, որոնցով առաջնորդվելով, պետք է կազմակերպվեր ուսումնական գործընթացը: Սակայն մի հարցի շուրջ դպրոցներում խառնաշփոթ է ստեղծվել: Անհասկանալի է մնացել տարրական դասարաններում երգի դասի կազմակերպման ձևը:

Մինչ ուսումնական տարին սկսվելը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կկազմակերպվի երգեցողության դասերի միայն տեսական մասը, դասի ժամանակ երեխաները չեն երգի:

Հրապարակված ուղեցույցում, սակայն, նման արգելք չկար: Ըստ այդմ, որոշ դպրոցներ ականջալուր եղան նախարարի խոսքին, և դասաժամերն անցկացնում են առանց երգեցողության: Որոշ դպրոցներ առաջնորդվեցին ուղեցույցով, և երեխաներն առաջին իսկ օրից երգեր են կատարում դասարաններում:

Իրականում ո՞ր տարբերակն է ճիշտ:

ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ երգի դասերը պետք է կազմաեկրպվեն՝ հնարավորությունները հաշվի առնելով:

«Այն աշխատանքը, որը ծրագրով նախատեսված է, բայց հնարավոր չէ կազմակերպել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով, չի իրականացվում: Երգել, թե ոչ՝ պետք է որոշեն երգեցողության ուսուցիչները: Եթե երեխաները կարող են դիմակներով երգել, ապա դա հնարավոր է կազմակերպել: Բայց երգեցողության դասն ունի նաև տեսական բաղադրիչ, և դասի ժամանակ երաժշտական դպրոցի ֆունկցիաներ չեն կատարվում, այլ հանրակրթական»,- ասաց Արտաշես Թորոսյանը:

Վերջապես, կարո՞ղ ենք ասել, որ երգի դասին արգելված չէ երգելը: Նախարարության փորձագետի պատասխանը հստակ է՝ իհարկե, եթե դրա համար անհրաժեշտ չէ հանել դիմակը:

Թեմայի այլ նորություններ