Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գևորգ Պապոյանը:

Օրինագծով նախատեսվում է մինչև 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու 20 տոկոսի չափով:

Հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցած և ուսանող համարվող առավել շատ թվով քաղաքացիների տրամադրելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2024 թ. այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Թեմայի այլ նորություններ