Ունենք առնվազն երկու տուն, որոնք զրոյից կկառուցվեն. Տավուշի մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ունենք առնվազն երկու տուն, որոնք զրոյից կկառուցվեն. Տավուշի մարզպետ

Ունենք առնվազն երկու տուն, որոնք զրոյից կկառուցվեն. Տավուշի մարզպետ

«Լուրերի» հարցին, թե հակառակորդի հրետակոծության հետևանքով քանի՞ տուն վերականգնման ենթակա չէ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց.  

«Նախորդ օրերի վնասված տների քանակը մոտ 20 է: Կան տարբեր բնույթի վնասներ, և ուղղակի ասել, որ այդ տները վերանորոգվելու են, կարող է մի փոքր բարձր հնչել, կան նաև փոքր վնասներով տներ: Այս գիշերից հետո առկա է վնասված ևս 10 տուն: Ընդհանուր առմամբ, մենք խոսում ենք այս պահին 30 առանձնատների մասին: Նախնական ուսումնասիրությամբ՝ ունենք առնվազն երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ մարզպետը տեղեկացրեց, որ առավոտյան Կառավարության հետ քննարկումներ են ունեցել, և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է փոխանցի վնասների չափի վերաբերյալ: Վաղվանից պետք է սկսեն զբաղվել այդ տների վերականգնման աշխատանքներով: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը:

Այս պահին Տավուշում հարաբերական անդորր է: Համայնքներում խուճապ չկա, իրավիճակը կայուն է՝ հսկողության ներքո: Այս մասին Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնում ասաց Տավուշի մարզպետը:

Հայկ Չոբանյանն ասաց, որ վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները: Հիմնական թիրախ են եղել՝ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Առավոտյան տվյալներով՝ բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ:

«Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ՝ Տավուշ Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները  ընթացքի մեջ են: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով մեր բնակիչների անվտանգությունն  ապահովելու համար: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, մասնավորապես, պատսպարման առումով: Մեր քաղաքացիները հիմնականում այդ ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներում: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասաց մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին՝ կազմակերպված գործելու համար:

Մարզպետը տեղեկացրեց, որ առավոտյան Կառավարության հետ քննարկումներ են ունեցել, և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է փոխանցի վնասների չափի վերաբերյալ: Վաղվանից պետք է սկսեն զբաղվել այդ բնակարանների վերականգնման աշխատանքներով: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը:   

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ