Ուկրաինայիում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուկրաինայիում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործում

Ուկրաինայիում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը հանգիստ է, սակայն լարված է արվարձաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան  Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: Նրա խոսքով՝ այժմ արվարձաններից բնակիչները դուրս են բերվում:

«Կիևի արվարձաններից բնակիչներին տեղափոխում են քաղաք: Արդեն մեկ շաբաթ նրանք  մնացել էին ռազմական գործողությունների թատերաբեմում: Երեկ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան: Ընդհանուր առմամբ, քաղաքում պատերազմական իրավիճակին բնորոշ պայմաններ են, որոշ հարցերում էլ նույնիսկ լավ: Ասեմ, որ քաղաքում բոլոր անհրաժետ պարագաները կան՝ջուր, լույս, ինտերնետ: Խանութներում կան ապրանքներ: Առաջին օրերին, թերևս, հերթեր կային, սակայն այսօր այդ առումով թեթև է: Հաշվի առնենք նաև այն, որ մի որոշ մասը դուրս է եկել քաղաքից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա մեր ընտանիքն այս ընթացքում ապաստարան չի գնացել, բայց բարձրահարկ շենքերի բնակիչների համար ամենաճիշտն ապաստարաններն են: Մարդիկ սկսել են սովորել պատերազմական իրավիճակին»,-ասաց Մարատ Հակոբյանը:

Մարատ Հակոբյանը նշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայերը՝ Ուկրաինայի հայերի միության համակարգմամբ ներգրավված են եղել թե հումանիտար հարցերի կազմակերպման, թե պաշտպանական գործընթացներում: Օգնում են զորքին, փախստականներին, կարիքավորներին: Տրամադրում են մթերք, պատրաստի ուտեստներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ:

«Դա բոլոր քաղաքներում է արվում, այդ թվում, Կիևում: Առաջին մի քանի օրը հացի խնդիր կար, ամեն տեղ չէ, որ կարելի էր գտնել, բայց հիմա ամեն ինչ արվում է, որ մարդիկ ոչ մի բանի պակաս չզգան: Տարբեր տեղերում հումանիտար կենտրոններ են բացվել, եկած օգնությունը տրամադրվում է կարիքավորներին: Դեղերի հետ կապված խնդիրներ են եղել, սակայն հիմա դրանք նույնպես լուծվում են»,-հավելեց Մարատ Հակոբյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

Թեմայի այլ նորություններ