Ուկրաինայի հայաշատ Խարկով քաղաքում իրավիճակը մնում է լարված
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուկրաինայի հայաշատ Խարկով քաղաքում իրավիճակը մնում է լարված

Ուկրաինայի հայաշատ Խարկով քաղաքում իրավիճակը մնում է լարված

Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ այս պահին էլ դեռ ապաստարաններում հայ ընտանիքներ կան։

Քաղաքում աշխատում են փոքրաթիվ խանութներ, որոնցում, սակայն, պարենային ապրանքների պաշարը սպառվում է։ Դժվարությամբ, բայց դեռ հաջողվում է մարդկանց տարհանել, չնայած քաղաքից դուրս եկող մայրուղում մի քանի կիլոմետր ձգվող խցանումներ են՝ պատմում է Հովհաննիսյանը։

«Խարկովը շատ մեծ վնասներ է կրել, ենթակառուցվածքներ են վնասվել, բնակելի տներ։ Շատ խնդիրներ այս պահին դեռ մնում են չլուծված, սննդի խնդիր կա, դեղորայքի, ջրի։ Որոշ խանութներ օրվա ընթացքում բացվում են, բայց ապրանքները քիչ են, և մարդիկ ստիպված են երկար հերթ կանգնել։ Կան մարդիկ, որոնք չեն էլ կարողանում ապաստարաններից դուրս գալ, որ խանութներից օգտվեն»,– նշում է հյուպատոսի օգնականը։

Ըստ նրա՝ մեծ թվով հայեր արդեն դուրս են եկել Խարկովից, բայց շատ են նաև քաղաքում մնացածները, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեն։

Թեմայի այլ նորություններ