Ուղիղ հեռարձակում ռուս-ուկրաինական բանակցությունների սրահից. պատվիրակությունները դեռևս չեն ժամանել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուղիղ հեռարձակում ռուս-ուկրաինական բանակցությունների սրահից. պատվիրակությունները դեռևս չեն ժամանել

Բելառուսում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է Belta բելառուսական գործակալությունը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինական կողմից ներկայացված են պաշտպանության նախարարը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։

Ռուսական կողմը Բելառուս է ժամանել փետրվարի 27-ին։ Ուկրաինական պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր դրանց մեկնարկից երկու ժամ առաջ։

Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով, հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում։

Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չի եղել ռուսական կողմի հետ Մինսկում բանակցություններ վարելուն և նշել էր, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի որևէ քաղաք, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։ Որպես այլընտրանք՝ նա առաջարկել էր Բաքուն, Ստամբուլն ու ևս 2 այլ քաղաք:

Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ունեցած հեռախոսազրույցից հետո Ուկրաինան ի վերջո համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ Բելառուսի Գոմելի շրջանում, սակայն սահմանային չեզոք գոտում, Լուկաշենկոյի խոստացած անվտանգության երաշխիքներից հետո:

 

Թեմայի այլ նորություններ