Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան. «Al Mowaten» պարբերականի անդրադարձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան. «Al Mowaten» պարբերականի անդրադարձը

Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան. «Al Mowaten» պարբերականի անդրադարձը

Թուրքիան շարունակում է հետապնդել աշխարհի տարբեր շրջաններում ապակայունացման գործընթացը` բորբոքելով ներքին կամ արտաքին տարաձայնությունները` երևակայական ազդեցությունը պարտադրելու և արևելքում ու արևմուտքում դերակատարություն փնտրելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է «Al Mowaten» թերթում հրապարակված «Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր դաշինք» վերնագրով հոդվածով:  Նշվում է, որ այն ճգնաժամից հետո, որը վերջինս առաջացրեց  Լիբիայում, մինչ այդ՝ Իրաքում և Սիրիայում, կրկին ի հայտ է գալիս օսմանյան մտածելակերպը՝ հրահրելով բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Թուրքիայի ռազմական արդյունաբերությունն ընդդեմ Հայաստանի» ենթավերնագրի ներքո պարբերականը գրում է, որ ուրբաթ օրը, թվիթերյան իր միկրոբլոգում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ Անկարայում հանդիպել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ:


 

«Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով, հնարավորություններով և ռազմական էլեկտրոնային համակարգերով, միշտ Ադրբեջանի տրամադրության տակ են», - ասել է Իսմայիլ Դեմիրը՝ մատնանշելով նոր համակարգերը, սպասարկումը և վերապատրաստումը, որոնք Անկարան կտրամադրի Բաքվին: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի հապաղի դիմակայել մահմեդական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի իրավունքներին և հողերին ուղղված հարձակումներին:

Հայկական կոտորածները. Այս խորագրի ներքո պարբերականն անդրադառնում է հայկական կոտորածին: Հիշեցնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա է պատմական թշնամություն հայերի դեմ կոտորածների պատճառով, որոնք տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին 1915-1917թթ.՝ հայտնի որպես հայկական կոտորածներ: Հետազոտողները հայերի զոհերի թիվը գնահատում են 1,5 միլիոն, որոնց մեծ մասը Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին։

«Հայկական կոտորածն սկսվեց 1915թ. ապրիլի 24-ին՝ այն օրվանից, երբ Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին և տեղահանեցին 235-270  հայ մտավորականների և համայնքի ղեկավարների՝ Կոստանդնուպոլիսից  (ներկայում՝ Ստամբուլ) մինչև Անկարա, և նրանց մեծ մասը, ի վերջո, սպանվեց: Ցեղասպանությունն իրականացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ երկու փուլով՝ կոտորածի միջոցով՝ ֆիզիկական կարողություն ունեցող տղամարդկանց զանգվածային սպանություն և բանակի նորակոչիկներին հարկադիր աշխատանքի ենթարկում, որին հաջորդել է կանանց, երեխաների, տարեցների, տուժածների տեղահանությունը և սիրիական անապատ տանող մահվան երթերը։ Այն բանից հետո, երբ նրանք տեղահանվեցին, ռազմական ուղեկցորդների կողմից զրկվեցին սննդից և ջրից, ենթարկվեցին պարբերական թալանի, բռնաբարությունների և կոտորածների»,-ասված է հոդվածում:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ