Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը․ (տեսանյութ, լուսանկարներ))
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը․ (տեսանյութ, լուսանկարներ))

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Դեռ այդ վարկածն է շրջանառվում, պետք է հետաքննություն անցկացվի, որպեսզի հստակ պատճառն իմանանք»,- նշեց Զարգարյանը:

Հունիսի 26-ին ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Զարգարյանը հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Նրա խոսքով՝ այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
 

Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններինայդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս ՑոլակյանըԿրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Արայիկ ՀարությունյանըԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինությանտեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։

Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկՓրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ