ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    89%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    74%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 30-ին այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին,համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը,տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է պատասխանատվություն և եռանդ՝ի շահ համայնքի և նրա բնակիչների աշխատելու և դրված նպատակներն իրագործելու համար։

Համայնքի ավագանուն և աշխատակազմին Գնել Սանոսյանը հորդորել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համախմբված աշխատել և ծառայել բնակիչներին՝ անկախ համայնքի ղեկավարի փոփոխության հանգամանքից և անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Նախարարն ընդգծել է, որ նախքան համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում նախանշված աշխատանքները պետք է կանգ չառնեն և իրականացվեն ամբողջ ծավալով։
«Կարծում եմ՝ պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին, նոր եռանդով լծվել աշխատանքի, վեր հանենք եղած խնդիրները, մեր անելիքները և փորձենք նորովի լուծել դրանք», - նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ համայնքում ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքապետարանի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։

Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել,որ կան արդեն իսկ իրականացված աշխատանքներ և կան կիսատ գործեր։Նա պատրաստակամություն է հայտնել համայնքի հետ միասին ջանք ու եռանդ ներդնել համայնքի խնդիրների լուծման և այդ ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ