Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ

Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով:

Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հ  ասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով: Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել:

Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավաքաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»,- ասված է ուղերձում:

Թեմայի այլ նորություններ