Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորությունից առաջ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Արարողությունը նախագահեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Սուրբ և անմահ պատարագը մատուցվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:
Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մահացել է կորոնավիրուսի պատճառով նոյեմբերի 19-ի առավոտյան: