Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել

Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել

Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում է կատարել, որը ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար, ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ