Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր. Փաշինյան

Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր. Փաշինյան

Կառավարության որոշմամբ՝ «Էնջինթրոջեքթ քոմ» փակ բաժնետիրական ընկերությունը ներառվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման արտադրանքով:

«Պլանավորում են 11 աշխատակից ունենալ՝ բարձր վարձատրվող: Ընդհանուր առմամբ «Էկոս» ազատ տնտեսական գոտու մասին կարող եմ ավելացնել այն, որ այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ են 3-ը: Այս ազատ տնտեսական գոտին ծառայություններ մատուցող ընկերությունների հարմար գոտի է, բայց այս տարվա սկզբից ևս 3-4 ընկերություն դիմել է. զգացվում է էական ակտիվություն»,- Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևոր նախագիծ է, քանի որ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր: «Պետք է մենք էլ ամեն ինչ անենք, որպեսզի քաջալերենք ՏՏ ոլորտի ընկերություններին, որ ավելի ակտիվ գործունեություն ծավալեն մարզերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ