Տեղի ունեցավ ընդդիմության կողմնակիցների հերթական բողոքի ակցիան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Տեղի ունեցավ ընդդիմության կողմնակիցների հերթական բողոքի ակցիան

Տեղի ունեցավ ընդդիմության կողմնակիցների հերթական բողոքի ակցիան

Այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ից Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է 12 000 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, սակայն, որ հանրահավաքի մասնակիցների մի մասը, եղանակային պայմանների պատճառով, պատսպարվել էին հրապարակին հարակից սրճարանների ծածկերի տակ։ Տեղում իրականացված հաշվարկի տվյաներով, այդպիսի մասնակիցների քանակը կազմել է շուրջ 800:

Բողոքի ակցիայի ավարտին, Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա հայտնեց, որ իշխանության հեռացման դեմ բողոքի գործողությունները երկուշաբթիից շարունակվելու են: «Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մեր աննազանդության բողոքի ակցիաներն առանց դադարի ամբողջ մայրքաղաքում, այնուհետև մարզերում, նույնիսկ Հայաստանի հեռավոր գյուցերում»,- ասաց Սաղաթելյանը, հայտնելով, որ փետրվարի 22-ին, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմացից սկսում են անհնազանդության երթ։ Սաղաթելյանը նշեց, որ  դա տարբերվելու է արժանապատվության երթերից, որովհետև լինելու է անհնազանդության երթ։

 

Թեմայի այլ նորություններ