«Տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց». միասնական տեղեկատվական կենտրոնն ավարտում է աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց». միասնական տեղեկատվական կենտրոնն ավարտում է աշխատանքը

«Տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց». միասնական տեղեկատվական կենտրոնն ավարտում է աշխատանքը

Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները։  Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ Արծրուն Հովհաննիսյանը, որն այս օրերին համակարգում էր կենտրոնի աշխատանքը: Նա, մասնավորապես, գրել է. 

 «Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց։ Ինձ համար շատ կարևոր էր, որ այստեղ հիանալի թիմ ձևավորվեց։ Մենք բոլորս միասին թիմային աշխատանք կատարեցինք։ Հատուկ շնորհակալություն Hovhannes Movsisyan Narek Adamyan ին ՊՈԱԿ-ի չերևացող բայց զոր ու գիշեր աշխատող երիտասարդներին։ Shushan Stepanyan ջան դու անցար ու փայլուն անցար մարտական մկրտությունդ։ Հիանալի էր։ Հատուկ շնորհակալություն Anna A. Naghdalyan -ին։ Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, անկախ իրենց հայացքներից այս օրերին լավ աշխատանք կատարեցին։ Մենք հզոր ենք միասին»:

Հիշեցնենք, տեղեկատվական կենտրոնն ամեն օր թարմ տեղեկություններ էր հաղորդում սահմանային իրավիճակի մասին:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ