Տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է

Տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է

Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է։ Այս մասին "ԻնտերԼուր" լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հաաարակայնության հետ կապերի բաժնից: Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։

Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։ Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։ Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին բեռնատարների (5-7 տոննա) շարժը դեպի «Վերին Լարս», ինչին սովորաբար հաջորդում է խոշոր (20 տոննա) բեռնատարների տեղաշարժը, որը միաժամանակ կիրականացվի նաև ռուսական կողմից դեպի Վրաստանի «Դարիալի» («Կազբեկի») անցակետ։ Հարկ է նշել, որ Ռուսաստան-Վրաստան սահմանին այս պահին իրականացվող աշխատանքները համապատասխանում են ճանապարհի բացվելուց հետո մեքենաների հոսքի վերականգնման տրամաբանությանը։

Պետական եկամուտների կոմիտեն մշտական կապ է պահպանում Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի։  

Թեմայի այլ նորություններ