Ճամբարակի ուղղությամբ կրակոցներ են եղել․ օգտագործվել է ավտոմատ նռնականետ․ Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ճամբարակի ուղղությամբ կրակոցներ են եղել․ օգտագործվել է ավտոմատ նռնականետ․ Հովհաննիսյան

Ճամբարակի ուղղությամբ կրակոցներ են եղել․ օգտագործվել է ավտոմատ նռնականետ․ Հովհաննիսյան

Երեկ գիշեր անցել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում։ Այս մասին այսօր Իջեւանի միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

«Մասնավորապես՝ Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց մեծ մասին, որպես կանոն, ՀՀ զինված ուժերը չեն պատասխանել։ Եղել են նաեւ այլ բանակային կորպուսների եւ մարզերի ուղղությամբ կրակոցներ։ Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ է եղել։ Օգտագործվել է ավտոմատ նռնականետ։ Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով եւ արդյունքում լռեցրել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, 1 վիրավորի վիճակը՝ ծայրահեղ ծանր։

«Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ 3-րդ բանակային կորպուսի ժամկետային զինծառայողները, որոնք ներգրավված էլ չեն մարտական խնդիրների կատարման մեջ, կամավոր դիմումներ են գրել վերադաս հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել իրենց զորացրումները, քանի դեռ հակառակորդը վերջնականապես չի լռեցվել»,- ասաց Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ