Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այս պահի դրությամբ մենք ունենք 50 շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գուցե այս ընթացքում լինեն թվային փոփոխություններ, քանի որ պատահում է, երբ հայտնաբերում ենք որևէ տուն, որն, այնուամենայնիվ, վնասներ է կրել»,- նշեց  Չոբանյանը և հավելեց, որ գումարային առումով ընդհանուր գնահատական դեռևս չեն կարող տալ և վերջնական ուսումնասիրություններն անցկացնելուց հետո՝ անպայման պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ