Տավուշի մարզպետն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տավուշի մարզպետն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցում էին ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ՊԳԿ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ՊԳԿ ավագ տնտեսագետ/ծրագրերի ղեկավար Վարդան Բարսեղյանը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՊԳԿ հայաստանյան գրասենյակի առաջնահերթությունները երկրում, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ Տավուշի մարզում, ինչպես նաև տեղեկացնել հանդիպման մասնակիցներին LEAD ծրագրի գործունեության և առաջընթացի մասին:

Հայկ Ղալումյանը կարևորել է մարզային զարգացման ծրագրերի առկայությունը, մասնավորապես՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք միառժամանակ կօգնեն մի քանի համայնքների և ոլորտների, կխթանեն գյուղատնտեսական գործունեությունը:

Կողմերը պարտավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը։ Մարզում ծրագրերն ու միջամտությունները կձևավորվեն` լուծելու մարզային իշխանությունների կողմից վեր հանված հիմնական մարտահրավերները, որոնք համահունչ կլինեն մարզային զարգացման ռազմավարություններին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում՝ ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով: ՊԳԿ-ն շահագրգռված է մարզային իշխանությունների հետ ավելի խոր համագործակցությամբ` մարզերում գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար։

Թեմայի այլ նորություններ