Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել քաղպաշտպանության և բնակչության պատսպարման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել քաղպաշտպանության և բնակչության պատսպարման աշխատանքները

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել քաղպաշտպանության և բնակչության պատսպարման աշխատանքները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայկ Չոբանյանն ասաց, որ հուլիսի 16-ին բավականին ծանր օր է եղել. վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի հիմնականում սահմանամերձ բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։

«Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել և նաև դրա շնորհիվ է, որ մենք մինչև օրվա երկրորդ կես կարողանում էինք պատսպարվել»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ օրվա երկրորդ կեսին, ցավոք, վիրավորվել էր Չինարի գյուղի բնակիչը։

 

Նրա խոսքով՝ այսօրվա քաղպաշտպանությունը և պաստպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ էր վերջին 30 տարիների ընթացքում, որովհետև  պատսպարման գործողությունները և քաղպաշտպանությունը հիմնված էր ԱԹՍ-ներից պատսպարվելու պահանջի վրա։

«Այս պարագայում, ըստ էության, թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը։ Մենք կարողացանք ապահովել գրեթե տոտալ պատսպարում՝ և ապաստարաններում, և նկուղներում, և ընդհանրապես փակ տարածքներում, այդ թվում պաստպարել էինք ոչ միայն մարդկանց, այլ նաև տրանսպորտային միջոցները»,- ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ