Տավուշի մարզի համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հսկողության տակ է․ Հայկ Չոբանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տավուշի մարզի համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հսկողության տակ է․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզի համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հսկողության տակ է․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորել է մարզի համայնքի բնակիչների զգոնության պահպանումը և քաղպաշտպանության բոլոր կառույցների զգոն աշխատանքը, որովհետև ցանկացած պահի ցանկացած բնակավայրում  իրավիճակը կարող է փոխվել։ 

«Խուճապ չկա համայնքներում։ Այսօրվա ընթացքում առանձնահատուկ խնդրել ենք, որպեսզի մարդիկ պատսպարված լինեն և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն, փորձեն, այնուամենայնիվ, մնալ պատսպարված։  Իրավիճակը կայուն է հսկողության տակ։ Մեր բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքաներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ