TavushBot-ի դերը "Տեղեկատվական պատերազմ" փազլում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

TavushBot-ի դերը "Տեղեկատվական պատերազմ" փազլում

TavushBot-ի դերը "Տեղեկատվական պատերազմ" փազլում

Քանի որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կեղծ տեղեկատվության տարածմամբ հանրային տրամադրությունը կառավարելու և խուճապ առաջացելու առաջին փորձը չէ, որպեսզի մարդիկ նման թակարդում չհայտնվեն, հարկ է հասկանալ, թե ինչ  է այն իրենից ներկայացնում իրականում և ինչպես է այն աշխատում, ինչ ֆունկցիաներ է կատարում և ինչ իրական նպատակներ ունի։ Մենք փորձել ենք դա հասկանալ կետ-առ-կետ։ Հասկանալու համար, թե երբ է ամեն ինչ սկսվում, պետք է հասկանալ, թե ինչ կերպ է նրանց ձեռքում հայտնվում մեր հեռախոսահամարները և մեր մասին ինֆորմացիան։ Այլ կերպ ասած, մենք ձեզ կներկայացնենք, թե ինչու է այդքան վտանգավոր կասկածելի ծրագրերի ներբեռնումը և բոտերի հետ շփումը։

Ամեն անգամ երբ մենք ներբեռնում ենք բջջային որևէ ծրագիր, կամ սկսում ենք օգտվել որևէ ֆեյսբուքյան բոտի առաջարկած ինֆորմացիայից և ծառայություններից, ապա մենք ինքներս, կամավոր փոխանցում ենք իրենց մեր մասին տեղեկություններ։ Եթե բոտից օգտվելու դեպքում հասանելի է դառնում միայն ձեր ֆեյսբուքյան էջի հանրամատչելի բաց ինֆորմացիան, ապա ծրագիր ներբեռնելիս դուք անգամ թույլատրում եք հասանելիություն ձեր հեռախոսագրքին, տեսախցիկին և բարձրախոսին։

Շատ դեպքերում, ինչպիսիք են Viber-ը, Skype-ը, WhatsApp-ը, Facebook-ը, Google-ը, Yandex-ը և նման այլ պաշտոնական ծրագրեր, այդտեղ որևէ վտանգ առկա չէ և դա սովորական գործողություններ են, ծրագրի նորմալ աշխատանքն ապահովելու համար, սակայն երբ մենք գործ ունենք կասկածելի ծագումով ծրագրի կամ բոտի հետ, մենք ինքնակամ տրամադրելով մեր մասին ինֆորմացիա դառնում ենք թշնամական քարոզչության զոհ։ Նման կերպ ցանկանում էր հեռախոսահամարների բազա հավաքագրել նաև TavushBot-ը։

Քայլ առաջին՝ սկզբի համար ձեռք բերել ձեր ֆեյսբուքյան էջում հասանելի հանրամատչելի ինֆորմացիան և ձեր հեռախոսահամարը, որն ամենայն հավանականությամբ պետք է լիներ հենց այն հեռախոսահամարը, որով և դուք ակտիվացրել եք ձեր ֆեյսբուքյան էջը և երկրորդ քայլով փորձել կոտրել ձեր էջը։ Եթե կոտրել չի հաջողվում, ապա բացվում է ձեր անունով կեղծ էջ, փաստացի կրկնորինակմամբ, որի անունից էլ տարածվում է կեղծ ինֆորմացիա, ինչպես նաև փորձ է արվում ստանալ ռեալ ինֆորմացիա։ Սակայն TavushBot-ը միայնակ ինքն իրենով համեմատաբար քիչ վնաս է տալիս, իսկ հավաքագրված հեռախոսահամարները բացի էջեր կոտրելու նպատակից ունեն նաև այլ գործածում՝ բազան օգտագործվում է քարոզչության համար։

Եվ այսպես, ենթադրենք դուք արդեն ներբեռնել եք կասկածելի ծագումով ծրագիր և սկսել եք ինչ որ զրույց շատ կասկածելի ծագում ունեցող որևէ բոտի հետ։ Ինչ է լինում հետո։ Նրանք արդեն իսկ ունեն ձեր ֆեյսբուքյան ողջ հանրամատչելի ինֆորմացիան, որի միջոցով կարող են ստեղծել ձեր անունով կեղծ էջ, ֆեյքնյուզ տարածելու և ինֆորմացիա կորզելու համար, նրանք ունեն ձեր հեռախոսահամարը, որին շուտով ուղարկելու են կեղծ SMS կեղծ տեղեկատվությամբ, բացի դրանից, նաև փորձելու են կոտրել ձեր էջը,  տիրապետում են ձեր հեռախոսագրքի ողջ ցանկին և հենց այդ հեռախոսահամարներին էլ ամենահավանականը նույնպես կուղարկվեն կեղծ SMS-ներ, ցուցակում առկա բոլոր համարներին ուղարկվում է նույնաբովանդակ հաղորդագրություն, որը առաջին հայացքից շատ մոտ է իրական լինելուն, քանի որ SMS-ը գալիս է ոչ թե ինչ որ անծանոթ համարից, այլ ասենք ՊՆ պաշտոնականան mil.am կայքից, վերահսկելով ձեր հեռախոսով արված բոլոր գործողությունները, ընդհուպ մինչև գաղտնալսում, օգտագործելով ձեր ձայնը մոնտաժի միջոցով կարող են ստանալ կեղծ հաղորդագրություն, բացի այդ, նրանք պարզապես կարող են վերածել ձեր հեռախոսը տեղորոշող գաղտնալսող սարքի։

Ի՞նչ կարելի է անել, որպեսզի այլևս նման անախորժություններ չլինեն։ Ամենակարևորը, երբեք մի անջատեք Գուգլի Play Market-ի պաշտպանությունը, հեռախոսի գործարանային հակավիրուսային համակարգը, իսկ եթե այն բացակայում է, ներբեռնեք միայն պաշտոնական հակավիրուսային հավելված, ծրագրեր ներբեռնելիս անայման կարդացեք «օգտատիրոջ հետ համաձայնագիրը» և նոր սեղմեք «հաստատել», մի փոխեք և մի մոդիֆիկացրեք հեռախոսի օպերացիոն համակարգը, եթե նոր տեղադրվողը պաշտոնական չէ, մի թուլացրեք հեռախոսի պաշտպանությունը ձեռք բերելով root հասանելիություն, ներբեռնեք պաշտոնական հավելվածներ միայն Play Market-ից և App Store-ից, իսկ եթե օգտվում եք որևէ բոտի ծառայությունից, վստահ եղեք որ այն պաշտոնական է և ֆեյք չէ, միացրեք երկփուլային մուտքը սոցիալական ցանցերում, սահմանափակեք ձեր էջերում հանրամատչելի տեղեկության հասանելիությունը և մի ընդունեք ընկերության հայտեր կասկածելի էջերից։ Այսպիսով դուք նվազագույնի կհասցնեք հնարավոր բոլոր ռիսկերը։

Թեմայի այլ նորություններ