«Տավուշ տեքստիլ»-ը հրետակոծվել է ցերեկը, ներսում աշխատակիցներ են եղել. ՄԻՊ-ը գործողությունը համարում է թիրախային
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Տավուշ տեքստիլ»-ը հրետակոծվել է ցերեկը, ներսում աշխատակիցներ են եղել. ՄԻՊ-ը գործողությունը համարում է թիրախային

«Տավուշ տեքստիլ»-ը հրետակոծվել է ցերեկը, ներսում աշխատակիցներ են եղել. ՄԻՊ-ը գործողությունը համարում է թիրախային

Իջևանում ճեպազրույցի ժամանակ ՄԻՊ Արման Թաթյանը ներկայացրեց հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իրենց կողմից իրականացված աշխատանքը: Ի թիվս այլ արձանագրումների, Թաթոյանն ընդգծեց «Տավուշ տեքստիլ»-ի և Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի հրետակոծումը:

«Սա խիստ դատապարտելի է, քանի որ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրում է բժշկական դիմակներ, այս կորոնավիրուսի պայմաններում հարցը դիտարկվում է մարդասիրական ոլորտում և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է խոսքը:

Քանի որ բնակիչների հետ ունեցած մեր առանձնազրույցներից, քննարկումից պարզ դարձավ, որ մինչև այդ հրետակոծումը նրանք նկատել են թռչող սարքեր, սա նշանակում է, որ ադրբեջանական  կողմը նախապես իմացել է, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկ, այն էլ առողջապահական նպտակներով դիմակներ արտադրող:

Առավելևս, որ դա իրականացվել է ցերեկային ժամերին, այնտեղ գտնվել են աշխատողներ։ Ակնհայտ է, որ սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին է»,-ասաց Թաթոյանը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ