Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրություններում Մոսկալկովայի ներդրած նոր պրակտիկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրություններում Մոսկալկովայի ներդրած նոր պրակտիկան

Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրություններում Մոսկալկովայի ներդրած նոր պրակտիկան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր պրակտիկան։ Թաթոյանը գրառում է արել Facebook–ի իր էջում` նշելով, որ այդ պրակտիկան հնարավորություն է տալիս առցանց հարթակում հետևել ընտրությունների ընթացքին՝ անմիջական հասանելիություն ունենալով ընտրական տեղամասերի տեսադիտարկմանը:

Նշենք, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով Թաթոյանը սեպտեմբերի 17-19 մասնակցել է Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային փորձագետ:

Արման Թաթոյանը նշել է, որ իր գործընկերոջ՝ Տատյանա Մոսկալկովայի անձնական մեծ ջանքերի արդյունք է նաև ՌԴ մարդու իրավունքների ռեգիոնալ հանձնակատարների ներդաշնակ և արդյունավետ համատեղ աշխատանքը Դաշնային հանձնակատարի հետ: Հենց տեղում՝ մարդու իրավունքների հաստատությունում դիտարկումների ժամանակ արձանագրվել են մի շարք հարցեր, որոնք Մոսկալկովայի և ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում լուծվել են։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՌԴ Հասարակական պալատում քննարկման ժամանակ Թաթոյանը ներկայացրել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը: Թաթոյանն արձանագրել է, որ Մոսկալկովան ընտրական իրավունքների հարցերով արդյունավետ երկխոսություն է վարում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Ընտրությունների դիտարկման ժամանակ ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներն այցելել են քննչական մեկուսարաններ ընտրական պրոցեսի կազմակերպման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Նշենք, որ Պետդումայի ընտրություններն այս տարի անցկացվեցին սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ 9 սուբյեկտում ընտրեցին տարածաշրջանների ղեկավարների, ևս 39-ում ՝ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների:

ՌԴ ԿԸՀ տվյալներով`ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 100 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 49,83 տոկոս ձայն:

Թեմայի այլ նորություններ