Թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է թատերարվեստի մի խումբ գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկ Մարությանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքապատկան թատրոնների զարգացմանը, վերազինմանն ու վերանորոգմանը։

Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, բարձր վարպետության և թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգևատրել բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին:

Թատերարվեստի մի խումբ գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Թեմայի այլ նորություններ