Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան

Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին իրականացված սադրիչ գործողությունները՝ ընդգծելով, որ հայկական կողմը արժանի պատասխան է տալիս այդ սադրանքներին: 

Միեւնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ բազմաթիվ եզդիներ պատրաստ են մեկնել առաջնագիծ եւ սատարել հայ զինվորներին: «Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ, տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր ամբողջ եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում՝ հայկական սփյուռքի հետ աշխատել ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Միացյալ Նահանգնելում, ե՛ւ մնացած երկրներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանի այս սադրիչ ռազմական գործողություններին հստակ նաեւ դիվանագիտական պատասխան տալ»,- հայտարարեց Բաքոյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդը անվերապահորեն հայ ժողովրդի հետ է, բոլորը գիտեն հայերի եւ եզդիների եղբայրական զգացմունքների մասին եւ մի անգամ չէ, որ փորձություն է բռնել այդ եղբայրությունը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ