Սյունիքում անհանգիստ է. փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    36%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունիքում անհանգիստ է. փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը

Սյունիքում անհանգիստ է. փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը

Մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը: Ակցիային մասնակցում են նաև Գորիսի քաղաքապետի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը: Նրանք փորձել են ավտոերթով հասնել Սյունիքի դարպասներ, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը: Ոստիկանությունն էլ գտնվում էր Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից և իրականացնել իրենց ակցիան: Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ըստ տեղեկությունների՝ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետը բերման է ենթարկվել»,- նշեցին ոստիկանությունից, չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Գորիսի քաղաքապետը բերման ենթարկվել՝ նշելով, որ գործը փոխանցվել է քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից ևս մանրամասներ չհայտնեցին:

Նշենք՝ վարչապետն այսօր այցելելու է Սյունիքի մարզ՝ հանդիպելու և զրուցելու սյունեցիների հետ, պատասխանելու նրանց մտահոգող հարցերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ Սյունիքի մարզ իր այցը կրքեր բորբոքելու համար չէ:

Թեմայի այլ նորություններ