Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում պատերազմի ընթացքում վնասվել է 50 շենք-շինություն (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում պատերազմի ընթացքում վնասվել է 50 շենք-շինություն (լուսանկարներ)

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում պատերազմի ընթացքում վնասվել է 50 շենք-շինություն (լուսանկարներ)

Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում բացի Արցախից, լուրջ վնասներ կրեցին նաեւ Հայաստանի մի շարք բնակավայրեր: Առավել շատ տուժեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ, Կութ եւ մի քանի այլ բնակավայրեր:

Պատերազմի ընթացքում թշնամին օրեր շարունակ հրետակոծության տակ պահեց նաեւ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ եւ Գորիսի Խնձորեսկ բնակավայրերը: Դավիթ Բեկի հրետակոծության հետեւանքով նաեւ քաղաքացիական անձինք զոհվեցին ու վիրավորվեցին:

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Կապանի քաղաքապետարանի ու Սյունիքի մարզպետարանի համատեղ ուժերով ստեղծվել է աշխատանքային խումբ, տեղում գույքագրումներ ու չափագրումներ են արվել պատճառված վնասի մասով. «Դավիթ Բեկ բնակավայրում վնասվել է մոտավոր 50 շենք-շինություն, 7 ավտոմեքենա ու 150 մանր ու խոշոր անասուններ: Ներկայումս կազմվում է նախահաշիվ, որպեսզի մոտավոր գնահատենք պատճառված վնասի չափը գումարային տեսքով»,- հայտնեց փոխմարզպետը՝ ավելացնելով, որ այն ներկայացվելու է Կառավարություն:

Ինչ վերաբերում է հրետակոծության հետեւանքով Խնձորեսկի կրած վնասներին, նա ասաց․ «Հիմնականում վնասվել են տների ապակիներ ու տանիքներ: Կարծում եմ՝ մեր եւ Կառավարության աջակցությամբ ամեն ինչ կանենք, որպեսզի շինությունների վնասները կարողանանք վերացնել, որ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ, իսկ մնացածի մասով կարծում եմ՝ քննարկումների արդյունքում հստակ պատկեր կունենանք»:

Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ թեպետ չեն եղել բնակարաններ, որոնք ամբողջովին փլուզվել են, սակայն կա 2 տուն, որոնց պատերն են նաեւ վնասվել. «Այս դեպքում մենք ունենք նաեւ տների ամրացման խնդիր»:

Վնասված բնակարանների տերերի մի մասը մինչ օրս բնակվում է գյուղում, մի մասն էլ՝ Կապանում՝ հարազատների տներում. «Պետք է նշել, որ վնասված այդ 50 բնակարաններից ոչ բոլորն են, որ փաստացի բնակեցված են եղել»:

Տուժած բնակավայրերում փորձում են վերադառնալ բնականոն կյանքին, փոխմարզպետի վստահեցմամբ՝ վախի մթնոլորտ չկա, թեպետ շատ դժվար է. «Մենք  բոլորս հիմա փորձում ենք ամեն մեկս մեր աշխատանքով հաղթահարել այս ամենը»:

Խնձորեսկում ուսումնասիրությունները կմեկնարկեն վաղը: Բարեբախտաբար, թե՛ Դավիթ Բեկում եւ թե՛ Խնձորեսկում ենթակառուցվածքներ չեն վնասվել:

Լուսանկարները՝ ՀԺ-ի

Թեմայի այլ նորություններ